Մեր մասին
Մեր ամուր արմատները դեպի մեր հայրենիք հիմնական գործոնն էր, որը մեզ մղեց ստեղծելու այս նախագիծը և կյանքի կոչել այն: Մենք սիրում ենք մեր երկիրն ու մեր մշակույթը: Հետևաբար, այս նախագիծը գործելու, նորը ստեղծելու հանդեպ մեր սիրո և մեր արմատներով հպարտանալու մասին է։ Ցանկանում ենք Ձեզ հիացնել բարձրորակ չրերով՝ հայրենիքից։ Հայկական լեռնաշխարհը հայտնի է ամբողջ աշխարհում ոչ միայն հիանալի կլիմայական պայմաններով, շունչը կտրող լեռներով կամ նույնիսկ իրենց ընկերասեր ու հյուրընկալ մարդկանցով, այլ նաև իր բնական և ակնառու արտադրանքով: Տարբեր տեսակի հողի, կլիմայի և մարդկանց փորձի համադրությունը, որը փոխանցվել է սերնդեսերունդ, կատարյալ համադրություն է յուրահատուկ չորացված մրգերի արտադրության համար: